Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի ավագանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի՝ <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 79-Ն որոշման մեջ Պեմզաշենի համայնքի փողոցների գիշերային լուսավոության ցանցի միացումը սպառման համակարգի համար բյուջեում կատարել փոփոխություն .
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 2020 թվականի բյուջեի ծախսային մասի համայնքի ղեկավարի աշխատակազմի ներքին գործուղումներ բաժնի 4221 հոդվածի 180000 / մեկ հարյուր ութսուն հազար/ թիվը փոխարինել ծախսային մասի համայնքի ղեկավարի աշխատակազմի ներքին գործուղումներ բաժնի 4221 հոդված 127000 /մեկ հարյուր քսանյոթ հազար / դրամ թվով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 2020 թվականի բյուջեի ծախսային մասի փողոցների լուսավորության ցանցի բաժնի 4241 հոդվածի 0 /զրո/ թիվը փոխարինել ծախսային մասի փողոցների լուսավորության ցանցի բաժնի 4241 հոդված 53000 /հիսուներեք հազար / դրամ թվով: |