Այսօր: Շաբաթ, 4 Ապրիլի 2020թ.
Պեմզաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՊԵՄԶԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 56-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 56-Ն


Զեկ. ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՊԵՄԶԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով  և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի ավագանին

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն Համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 13-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 46-Ն որոշման մեջ փողոցների լուսավորության ցանցի վերանորոգման աշխատանքների նախահաշիվ կազմելու համար կատարել փոփոխություն .

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի 4891 հոդվածի 3924144 /երեք միլիոն ինն հարյուր քսանչորս  հազար մեկ հարյուր քառասունչորս/   գրված թիվը փոխարինել պահուստային ֆոնդ 4891 հոդված 3904144 /երեք միլիոն ինն հարյուր չորս  հազար մեկ հարյուր քառասունչորս/ թվերով և բառերով:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 2018 թվականի փողոցների լուսավորության ցանցի 5134 հոդվածի 120000 /մեկ հարյուր քսան հազար/ գրված թիվը փոխարինել փողոցների լուսավորության ցանցի  5134 հոդված 140000/ մեկ հարյուր քառասուն հազար /թվերով և բառերով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՊԵՄԶԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner