Այսօր: Շաբաթ, 4 Ապրիլի 2020թ.
Պեմզաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՊԵՄԶԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 58-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 58-Ն


Զեկ. ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՊԵՄԶԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ , ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> և <<Թափոնների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի <<Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.002-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին>> թիվ 25-Ն հրամանով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1 հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի ավագանին

1.      Հաստատել  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի վարչական տարածքում 2019 թվականի աղբահանության իրականացման կարգը՝համաձայն հավելված    1-ի, այդ թվում՝

1)     աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը (հավելված 1.1)

2)    աղբամանների կամ կոնտեիներների տեղադրման վայրերը(հավելված 1.2)

3)     ոչ կենցաղային և խոշոր եզրաչափերի աղբի առաջացման նորմատիվները  ըստ անշարժ գույքի նպատակային կամ գործառնական նշանակության (հավելված 1.3

  Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի վարչական տարածքումսանիտարական մաքրման սխեման՝համաձայն հավելված 2-ի:

2.    Հաստատել Հայաստանի  Հանրապետության  Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի վարչական տարածքից ոչ կենցաղային և խոշոր եզրաչափերի աղբի հավաքման և տեղափոխման թույլտվության տրամադրման պայմանները և աբահանության վճար վճարողների հաշվառման կարգը՝ համաձայն հավելված 3-ի:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՊԵՄԶԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner