Այսօր: Շաբաթ, 4 Ապրիլի 2020թ.
Պեմզաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՊԵՄԶԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 57-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 57-Ն


Զեկ. ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՊԵՄԶԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով  և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի ավագանին

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն Համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 13-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 46-Ն որոշման մեջ փողոցների եզրերին մոտ գտնվող ծառերի էտ կազմակերպելու  համար կատարել փոփոխություն .

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի 4891 հոդվածի 3904144 /երեք միլիոն ինն հարյուր չորս  հազար մեկ հարյուր քառասունչորս/ գրված թիվը փոխարինել պահուստային ֆոնդ 4891 հոդված 3584144 /երեք միլիոն հինգ հարյուր ութսունչորս  հազար մեկ հարյուր քառասունչորս/ թվերով և բառերով:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 2018 թվականի  կենսաբազմազանության 4239 հոդվածի 0 /զրո/ գրված թիվը փոխարինել կենսաբազմազանության  4239 հոդված 320000/ երեք հարյուր քսան հազար /թվերով և բառերով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՊԵՄԶԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner