25.02.21
📣📣ԿԱՆԱՉ և ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
|
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրի շրջանակներում հայտարարվել էԿԱՆԱՉ և ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՄրցույթին դիմելու համար խնդրում ենք այցելել Էկոնոմիկայի նախարարության կայք, հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/page/1763Մանրամասները՝ կից փաստաթղթերում:Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2021թ.-ի մարտի 1-ը։ Շտապեք դիմել: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Հեռ.՝+374 (0) 60 655 955Բջջ.՝ +374 (0) 93 144 795https://www.facebook.com/GAIAArmenia Մասնակցեք հարց ու պատասխանին ...
Մանրամասն |
|
24.02.21
Փետրվարի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170672 դեպք
|
Փետրվարի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170672 դեպք, որոնցից 162329-ն` առողջացած, 3171-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4366 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 710201 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2872 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք: Ունենք 231 առողջացած և 4 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 806 է:
|
|
17.02.21
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հայտնում ենք Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի բնակչությանը այն մասին, որ սկսվում է համայնքում ազոտական պարարտանյութի /վրացական/ գնողունակ պահանջարկի գրանցումը։ Մեկ պարկի արժեքը 6950 ՀՀ դրամ ներառյալ տեղափոխումը մինչև համայնք, նշված գինը գործում է փետրվար ամսվա համար: Ցանկացողները կարող են դիմել համայնքապետարան մինչև փետրվարի 25-ը։ Այլ հարցերի համար դիմել Պեմզաշենի համայնքապետարան: Պեմզաշենի համայնքապետարան
|
|
11.02.21
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 180-ով՝ հասնելով 168676-ի։
|
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 180-ով՝ հասնելով 168676-ի։ Առողջացել է ևս 265 մարդ, ընդհանուր՝ 160670: Արձանագրվել է մահվան 5 դեպք, ընդհանուր՝ 3135: Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 786 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 4085 քաղաքացի: Երեկ արվել է 2500 թեստավորում, մինչև այժմ՝ 673538։
|
|
04.02.21
Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական շտաբային բանակցությունների արդյունքները և ՀՀ անվտանգային խնդիրների լուծման ընթացք
|
Փետրվարի 1-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է հեռախոսազրույց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև։ Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նախորդ շաբաթ կայացած հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների արդյունքները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման ընթացքը։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության կապակցությամբ, հատուկ նշելով, որ դրա արդյունավետության լավագույն վկայությունը ...
Մանրամասն |
|
03.02.21
Փետրվարի 1-ից պաշտոնապես գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը
|
Փետրվարի 1-ից պաշտոնապես գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որով հնարավորություն է տրվում Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնող քացաքացիներին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր թեստի արդյունքը:Ժամը 17:55-ի դրությամբ արդեն ծրագրում ընդգրկվել են վճարովի ծառայություն մատուցող 7 լաբորատորիա`«Ցիտո» բժշկական կենտրոնի լաբորատորիան«Նորմեդ» բժշկական կենտրոնի լաբորատորիան«Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիան,«ԲԻՈՄԵԴ» լաբորատորիան,«ՊՐՈՄ-ՏԵՍՏ» լաբորատորիան,«ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիան,«ԳԻՍԱՆԵ» ՍՊԸ-ի Դավիդյանց լաբորատորիան։Աշխատանքներ ...
Մանրամասն |
|
03.02.21
Փետրվարի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167231 դեպք, որոնցից 158335-ն` առողջացած, 3089-ը` մահվան ելքով:
|
Փետրվարի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167231 դեպք, որոնցից 158335-ն` առողջացած, 3089-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5035 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 651914 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1921 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք: Ունենք 535 առողջացած և մահվան 5 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 772 է:
|
|
20.01.21
Հունվարի 21-ի առավոտյան ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Սուրենյանը վարորդներին զգոն լինելու կոչ է անում
|
Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և հունվարի 21-ի առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:«Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն»,- գրել է Սուրենյանը։Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |