Այսօր: Ուրբաթ, 5 Հունիսի 2020թ.
Պեմզաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՊԵՄԶԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.06.20 Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հատեց 10.000-ի շեմը․ հաստատվել է վարակվելու ռեկորդային՝ 517, մահվան՝ 20 նոր դեպք
Ըստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ հունիսի 2-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների թիվը հասել է 10009-ի, ունենք առողջացման 3427, մահվան՝ 214 դեպք, փաստացի բուժվողները 6368-ն են։ Ընդհանուր թեստեր՝ 59917:Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`Մնացե՛ք տանը,Սահմանափակե՛ք շփումները,Հետևե՛ք անձնական հիգիենային,Հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,Հնարավորության սահմաններում նվազեցրե՛ք հանրային տրանսպորտից օգտվելը,Շփումների դեպքում ... Մանրամասն
11.05.20 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 79-ով՝ հասնելով  3392-ի: Բուժվածների թիվը 1359 է ։ Փաստացի բուժվողների թիվը՝ 1970 ։ Մահացել է 46 մարդ։ Մահվան ելքեր այլ պատճառով՝ 17 ։ Ընդհանուր թեստերի քանակն է 32561 : Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: Подробнее: https://shabat.am/am/article/225746/Hayastanum-koronavirusov-varakvatsneri-tivy-hasav

21.04.20 Եվս 2 մահ, 62 նոր դեպք․ կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 1401-ի

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 62-ով՝ հասնելով 1401-ի: Բուժվածների թիվը 609 է ։ Փաստացի բուժվողների թիվը՝ 768 ։ Մահացել է 24 մարդ։ Ընդհանուր թեստերի քանակն է 13929 :

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը:

20.04.20 ՀՀ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում Արթիկի թեմի կողմից համայնքի ղեկավարի և Տեր Եղիշե քահանայի նախաձեռնությամբ համայնքի կարիքավոր ընտանիքներին

Արթիկի թեմի կողմից կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում կարիքավոր ընտանիքներին հատկացվեց պարենային սննդի օգնություն համայնքի ղեկավարի և Տեր Եղիշե քահանայի մասնակցությամբ:

17.04.20 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսից մահացել է 58-ամյա տղամարդ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/04/17/1106626/?fbclid=IwAR1lO5BhHxmkmOJpKSAn2isdrFVnh36LPRMKO7BcVZu3WMdnTv6p9kqOGn0 © 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Ինչպես արդեն հաղորդել ենք՝ ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք և առողջացել է ևս 44 քաղաքացի: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը մանրամասնում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով: Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, ... Մանրամասն
15.04.20 Կորոնավիրուսի 44 նոր դեպք․ հաստատված դեպքերի թիվը հասավ 1111-ի. ունենք մեկ մահ

Հայաստանում ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1067 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 1111 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 9095 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 685): Փաստացի այս պահին բուժվում է 797 անձ (վերջին մեկ օրում պակասել է 28-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 297 անձ (վերջին մեկ օրում՝ 54 մարդ), 17 պացիենտ մահացել է:

13.04.20 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ

Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1039-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը:


Մահացել է ևս մեկ քաղաքացի. կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 14 է:


Առողջացածների թիվը 211 է, փաստացի բուժվողներինը՝ 803: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 7631 քաղաքացի:

10.04.20 Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր քանակը դարձավ 937, ունենք մահվան 11 դեպք
Ըստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների թիվը հասել է 937-ի, ունենք առողջացման 149, մահվան՝ 11 դեպք, փաստացի բուժվողները 777-ն են, բացասական թեստեր՝ 5160:  Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`Մնացե՛ք տանը,Սահմանափակե՛ք շփումները,Հետևե՛ք անձնական հիգիենային,Հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,Հնարավորության սահմաններում նվազեցրե՛ք հանրային տրանսպորտից օգտվելը,Շփումների դեպքում պահպանե՛ք առնվազն ... Մանրամասն
1 2 3 4 5 6


Բոլորը
Ավագանու նիստ
Տեահոլովակ
Տեահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Պեմզաշեն 1-ին փողոց թիվ 15

(0244) 6-06-33

pemzashen.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՊԵՄԶԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner